2015-09-27 11:58:00

Յետմահու պարգեւատրում` Ներսէս Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքին` ՀՀ Նախագահի կողմէ։


2015թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահի նստավայրում, ապա ՀՀ կառավարութեան ընդունելութիւնների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարել է յանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը: Նիստին մասնակցել է նաև Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդը:

Նիստը հրաւիրուել էր ընդլայնուած կազմով՝ պետական յանձնաժողովի անդամներից բացի, ներկայ են եղել տարածաշրջանային յանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագէտներ, մասնագէտներ: 

Օրակարգի հարցերի քննարկմանը անցնելուց առաջ նիստի մասնակիցները մէկ րոպէ լռութեամբ յարգել են յանձնաժողովի անդամ, սփիւռքում հայապահպանութեան գործին բացառիկ ներդրում բերած Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք, երջանկայիշատակ Ամեն. Տ. Ներսէս Պետրոս 19-րդի յիշատակը:  Հանրապետութեան Նախագահը տեղեկացրել է յանձնաժողովի անդամներին, որ ի նշանաւորումն Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Ներսէս Պետրոս 19-ի երկնային ճանապարհի, հաշուի առնելով նրա հսկայածաւալ ազգանուէր գործունէութիւնը՝ հրամանագիր է ստորագրել նրան յետմահու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին: Շքանշանը յանձնուել է յանձնաժողովի նոր անդամ, Տանն Կիլիկիոյ նորընտիր Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդին:

Սերժ Սարգսեանը նաև շնորհաւորել է Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդին՝ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքի պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ:








All the contents on this site are copyrighted ©.